Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«10 օր է անցել, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհով երթևեկը վերականգնված չէ». Ոսկան Սարգսյան

«10 օր է անցել, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհով երթևեկը վերականգնված չէ». Ոսկան Սարգսյան
165
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2024 թ., 17:48

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայիսի 26-ի ջրհեղեղից 10 օր է անցել, սակայն Ալավերդիով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհով երթևեկը, Հայաստան մտնող միակ երկաթգծով փոխադրումները վերականգնված չեն: ՔՊ-ական իշխանությունն արտերկրից պարբերաբար մեծ տոկոսներով վարկեր է վեցնում և անարդյունավետ աշխատանքի համար ինքնապարգևատրվում, ինչպե՞ս կարող է ճգնաժամային կառավարում իրականացել։ Ժամանակին Դեբեդ, Տաշիր, Աղստև գետերի հուները պարբերաբար չեք մաքրել, մի քանի տարի առաջ Ասիական բանկի վարկային ֆինանսավորմամբ Թումանյան-Բագրատաշեն ճանապարհը հիմնանորոգելիս գետամերձ տարածքները չեք ամրացրել, պաշտպանել, վերահաս աղետի՝ հեղեղման մասին բնակչությանը չեք զգուշացրել, հիմա էլ աղետի գոտում Հայաստանի կենսական տրանսպորտային հաղորդակացության ուղիները չեք կարողանում վերականգնել; Երևի ավելի կարևոր գործ եք անում, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին տարածքներ հանձնելով՝ խաղաղության խաչմերուկ եք բացում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան