«Արմենիա» ԲԿ-ում մահացած 18 օրական երեխայի մայրը պնդում է՝ մեղավորը բժիշկներն են

Երևանի բնակիչ Կարինե Գալուստյանի հղիությունը հսկվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Բոլոր անալիզները եղել են նորմալ, երբեք լուրջ խնդիրներ չեն եղել։ Միայն իր մոտ ճնշման խնդիր է եղել, որը սկսվել է 26 շաբաթականից հետո։ Հղիության 30-31 շաբաթում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Կարինեին ուղարկել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, քանի որ շտապ կեսարյան հատման կարիք է եղել։ Մայիսի 13-ի երեկոյան այնտեղ լույս աշխարհ է եկել Կարինեի 3-րդ երեխան, ով, ըստ բժշկի, ճիչով է ծնվել և որևե խնդիր՝ բացի քաշից, չի ունեցել։
Այս մասին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ «Ինձ հսկող բժիշկը հանրապետականում եղել է Կորյուն Հայկովիչը։ Ինձ ասեցին, որ երեխան ունի թոքաբորբ ու անհաս է, պետք է սպասենք և ամեն բան լավ կլինի։ Ցավոք մենք տեսնում էին, որ օր օրի մեր երեխայի վիճակը վատանում է։ Իմ կարծիքով երեխայի վիճակը վատանում էր, քանի որ շատ ուժեղ հակաբիոտիկներ էին ներարկում, որոնք ցուցված չէին։ Մեզ բժիշկները միայն ասում էին, սա էլ անենք, սա էլ ներարկենք, կարող ա օգնի։ Այդպես 18 օր անց, հունիսի 1-ին, ցավոք մեր տղան մահացավ»,-պատմել է երեխայի մայրը՝ կարծիք հայտնելով, որ երեխայի մահվան միակ մեղավորը բժիշկներն է եղել։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
32616.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
64713.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
83311.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
88509.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
86709.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
105606.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
110305.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
249404.11.2026, 23:31