Զառա Արամյանը՝ ՀՌՀ անդամի թենածու․ «Հրապարակ»
![]() 190 Ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ ՔՊ խմբակցությունը երեկ մի քանի ժամանոց փակ հանդիպումներ է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի 2 թեկնածուների եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատավորի թեկնածուների հետ: Ընդհանուր թվով՝ 5 հոգու հետ։ ՀՌՀ անդամի համար հայտ է ներկայացրել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար Զառա Արամյանը՝ «Համով Զառան», եւ ոմն Գոհար Մուրադյան, ում ՔՊ-ականները բնութագրեցին որպես ամբիցիոզ տիկին, ով ոլորտի գիտակ է ներկայացել։ Հատկապես «քրքրել» են Զառային, թե ինքն իրեն պատկերացնո՞ւմ է այդ աշխատանքում, կարո՞ղ է գլուխ հանել, որքանո՞վ է կոմպետենտ: Արամյանը հիշեցրել է հեռուստատեսությունում աշխատելու բազմամյա փորձը, նշել, որ նաեւ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ է աշխատել։ Երկուշաբթի ՔՊ-ում կորոշեն՝ որ թեկնածուին են առաջադրում ՀՌՀ անդամի պաշտոնում, իսկ ԱԺ-ին կներկայացնեն սեպտեմբերին՝ աշնանային նստաշրջանում։ Դատավորի թեկնածուներն էլ ՔՊ-ի սրտի դատավորներն են՝ վերաքննիչ քրեականի դատավոր Արմեն Դանիելյանը, որ հայտնի դարձավ Քոչարյանին կալանավորելով, Ռուբիկ Մխիթարյանը եւ Մանվել Շահվերդյանը։ Վճռաբեկում թափուր տեղ էր առաջացել դատավոր Սերգեյ Մարաբյանի հրաժարականից հետո։ ՔՊ-ում գրեթե բացառում են, որ Մխիթարյանին կգործուղեն վճռաբեկ, քանի որ նա «արհամարհել է ՔՊ-ին»՝ նախորդ ընտրություններից մեկի ժամանակ, նախապես իմանալով, որ իրեն չեն ընտրելու, ինքը մեկ այլ անձի «պռավադնիկն» է՝ չի եկել խորհրդարան»։
|

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
