«Խանումի տան համար պետությունը ինչքա՞ն փոխհատուցում է տվել»․ Ոսկան Սարգսյան
![]() 293 Ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ., 13:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանց գյուղի բնակչուհի Խանում Թամրազյանի տունը , համագյուղացու Մհեր Սիմոնյանի տան նման, սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանին։ Հեռախոսազրույց ունեցա Խանում Թամրազյանի հետ, հարցրի, թե ճի՞շտ այն տեղեկությունները, որ ինքը Իջևանում բնակարան է գնել, կամ վարձակալել, իր տան համար պետությունից ինչքա՞ն փոխհատուցում է տրվել։ Խանումին զայրացրին իմ հարցերը, նա ասաց,որ Կիրանցում է ապրելու, վագոն-տնակը դնելու է Կիրանցում, այնտեղ է բնակվելու։ Նա ասաց,թե ինչո՞ւ են բոլորը հետաքրքրվում իր անձնական հարցերով։ Ասացի, որ դա անձնական հարցեր չեն, այլ՝ հայրենիքի տարածքների հանձման հետ կապված խնդիրներ։ Խանումը իրեն դրամական փոխհատուցման, Իջևանում բնակարան գնելու կամ վարձակալելու հարցերում հստակություն չմտցրեց, նաև ասաց․ «Այսքան որ պայքարեցի, ին՞չ փոխվեց»»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
