Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ալիևը Փաշինյանից առաջին գիշերվա իրավունք է պահանջում»․ Թևանյան

«Ալիևը Փաշինյանից առաջին գիշերվա իրավունք է պահանջում»․ Թևանյան
202
Ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ., 12:24

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ։
Ալիևը Փաշինյանից արդեն պահանջում է, այսպես ասած, առաջին գիշերվա իրավունք։ Փաշինյանը դրան պատասխանում է լռությամբ, որը տվյալ դեպքում համաձայնության նշան է։
Նիկոլը լուռ է թուրք֊ադրբեջանական նախապայմանները բավարարելիս և շատախոս է դառնում, երբ պետք է արդարացնել այդ նախապայմանների բավարարումը։
Այս ամենը հանգեցնելու է ամբողջական կապիտուլյացիայի կամ լայնամասշտաբ պատերազմի։
Նիկոլը, ինչպես Զելենսկին ու Սահակաշվիլին, համաշխարհային գլոբալ պատերազմի կուսակցության խամաճիկն է և տանում է Հայաստանը կործանման՝ հանուն Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմի։
Վրաստանը դեռ դիմադրում է։ Փաշինյանը Զելենսկու հետ մրցում է, թե ով ամբողջությամբ ավերակների կվերածի իր երկիրը։ Բնականաբար՝ ինքնիշխանություն բառը շուրթերին»։