Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ապօրինի կառուցված որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի»․ Տիգրան Ավինյան

«Ապօրինի կառուցված որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի»․ Տիգրան Ավինյան
163
Ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ., 12:48

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան քաղաքում 2023 թվականի ընթացքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան:
Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատանքները: Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է:
Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի:
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին»:

Աղբյուրը`   Տիգրան Ավինյան