«Մեր հստակ պատգամը քեզ` Հեյդարի որդի Իլհամ ու քո գործընկերներին». Բագրատ Սրբազան
![]() 182 Ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ., 19:54 «Մեր պայքարը երկու ուղղությամբ է՝ դժբախտաբար՝ ներքին, և բնականից՝ արտաքին: Եվ հստակ կերպով մեր ուղերձն է Ալիևին և նրա կողքը գտնվող բոլոր այն շահառուներին, որոնք խնդիր ունեն մեզ հետ՝ ձեր ծառաները շուտով հեռանալու են, դուք մտածեք, թե ինչ եք անելու: Ես շատ ցավում եմ, որ իմ պետության իշխանավորների հետ այդպես եմ խոսում, բայց այլ նկարագիր չունեն, քան ծառա լինելը: Մեր ամբողջ շարժման ուղղությունը ՀՀ-ի շահն է ու մեր հայկական օրակարգը: Այն չի կարող լինել որևէ ազդեցության, ուղղորդման ու թելադրանքի ներքո: Թշնամուն մեր հստակ պատգամն է՝ ոչ դու, ոչ քո գործընկերները, Հեյդարի որդի Իլհամ, որևէ կերպով չեք կարող պարտադրել այն, ինչն ամբողջությամբ հակառակն է մեր կամքին, մեր կենսագրությանը ու մեր գոյությանը: Հայությունն իր խոսքը դեռ ամբողջական իմաստով չի ասել: Այն, ինչ քեզ ու քո գործընկերներին թվում էր, թե դուք արդեն Հայաստանում իրականացրել եք, չարաչար սխալվում եք»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում դիմելով Ադրբեջանի նախագահին ու Փաշինյանին, հայտարարեց Բագրատ Սրբազանը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
