«Դիլիջանի «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը». Ոսկան Սարգսյան
![]() 268 Ուրբաթ, 07 հունիսի, 2024 թ., 23:24 Լրագրող Ոսկան Սրգսյանը գրում է. «Կոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը Նախկինում բենզալցակայանում՝ որպես վառելիքի լիցքավորող աշխատած, Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, անձնական գործում իր սեռը «արու» գրած, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանը կասկածելի աճուրդներով Դիլիջան քաղաքից շուկակայականից զգալի էժան գներով հողեր է օտարել Երևանի, Վանաձորի, Իջևանի բնակիչների։ Այս անգամ Դավիթ Սարգսյանը Դիլիջան քաղաքից հող է ծախել իր հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Դիլիջանի համայնքապետարանի ինտենետային կայքը տեղեկացնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի՝ 2024թ. մայիսի 02-ի թիվ 538-Ա որոշմամբ 2024թ. հունիսի 03-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1650․0քմ հողամաս /Լոտ-38 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Թբիլիսյան խճղ․ թիվ 11/4 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11550000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 11550000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի, 10-րդ փողոց, 1-ին փկղ․ թիվ 1 տան բնակիչ Սասուն Սարգսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 8 արձանագրությունը: Ուշագրավ է, որ աճուրդում հողամասի մեկնարկային և առավելագույն գինը նույնն է՝11550000 դրամ։ Ինչպես ջահել տարիքի, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան հո պոզով պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց սա է, որ կա»։ ![]() Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06

