«Եկեղեցու դեմ պայքարելով՝ թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլ». Շարմազանով
![]() 205 Շաբաթ, 08 հունիսի, 2024 թ., 00:24 Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հերթով ի կատար է ածում Բոլթոնի հրահանգները․ Արցախը հանձնեցին, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվեցին, ավանդական արժեքներից հրաժարվում են, Հայաստան-Սփյուռք կապն է քանդվել, գոյություն չունի արդեն, և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքար։ Եվ սա արդեն քաղաքական խնդիր չէ, սա արժեքային խնդիր է։ Եկեղեցու դեմ նիկոլիստական արշավի պատճառն ամենևին էլ Սրբազան շարժման ակտիվացումը չէ. այն առիթ է, բայց ոչ պատճառ։ Խոսեմ փաստերով. 2018 թվականին Բագրատ Սրբազանը դեռ որեւէ շարժում չէր նախաձեռնել ու հայտնի չէր հականիկոլական հայացքներով, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քարկոծում էր Եկեղեցուն: 2018-ին Վայոց Ձորում տեղի ունեցավ փաստացի խուլիգանություն Վեհափառի նկատմամբ։ Երբ քպ-ական խորհրդարանի փոխնախագահը 2020-ի ապրիլին Վեհափառ Հայրապետն դիմում էր ավազանի անունով, այդ ժամանակ նման Սրբազան շարժում կա՞ր։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայկական սփյուռքի հետ հանդիպմանը, կարծեմ Իտալիայում էր, սպառնում էր հայ հոգևորականներին, կա՞ր նման շարժում։ Շարժումը պարզապես ավելի ցայտուն է դարձրել Նիկոլ Փաշինյանի հակահայկական ռեժիմի վախերը։ Եկեղեցու նկատմամբ մյուս լկտիությունների օրինակներն էլ չհիշեցնեմ. ակնհայտ է, որ նիկոլական քայլիստներն եկել են հիմնահատակ ավերելու Երրորդ հանրապետությունն ամբողջությամբ։ Իսկ դրանց պատասխանելու միակ ձևը պիտի լինի նրանց իշխանությունից հեռացումը։ Փաստ է, որ դասական իմաստով ՀՀ Երրորդ Հանրապետությունը անկում է ապրում»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
