«Արցախը դուք եք բնաջնջել, Հայաստանի իշխանություն և ստախոս ղեկավար». Բագրատ Սրբազան

«Անխնա է վերաբերմունքը հատկապես մեր արցախցիների նկատմամբ: Օր չկա, որ ինչ որ ձևով չփորձեն ճնշում գործադրել: Հազար ու մի ձևով փորձում են իրավական ինչ-որ բան գտնել: Ո՞ւմ վրա գտնեք իրավական խնդիրը, նրանց վրա, որոնց տնազրկել եք, հայրենազրկել եք, երկիրը բնաջնջել եք: Այո, ու դա դուք եք արել, Հայաստանի իշխանություն և ստախոս ղեկավար: Ոչ մեկի մի մեղադրեք, դուք չուզեիք, չէր լինի: Այո, դուք չուզեիք, չէր լինի, անկախ նրանից՝ ադրբեջանցին, ռուսը, թուրքը, եվրոպացին, ամերիկացին ինչ արեցին, դուք չուզեիք, չէր լինի, անկարելի էր, որ լիներ: Եվ այսօր էլ, որ այդ մարդկանց հայրենազրկել եք, հիմա էլ Հայաստանում եք նրանց նկատմամբ ճնշումներ բանեցնում: Երեկ Սամվել Շահրամանյանի նկատմամբ էին ինչ-որ բաներ անում: Անգամ այս շարժման հետ կապ չունեցող արցախցիներին են ճնշում՝ ասելով՝ ձեզ հյուրի պես պահեք: Սա ես չեմ մոռանա: Գնացել եք, այդ մարդկանց հյուրընկալությունն եք վայելել, կերել եք, խմել եք ամենավերջին աստիճանի, գլուխ եք գովացել ուրիշների ստեղծածով ու կյանքի հաշվին կերտածով: Եվ հիմա այդ նույն մարդկանց հալածում եք տարբեր պատրվակներով»,- անդրադառնալով արցախցիներին հետապնդումների տարբեր դեպքերին, արձագանքեց Բագրատ Սրբազանը:

«Նվիրյալ բուժաշխատողները մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին իրենց հերոսական առաքելությունը»․ Տիգրան Աբրահամյան
9201:06
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով
8400:42
«Չի կարելի ասել՝ «քանի որ այսօր հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է»»․ Տեր Հեթում քահանա
9700:30
«Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել ԱՄՆ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
14800:13
«Ծինփինն ու Թրամփն արդյո՞ք եկել են որևէ երկարաժամկետ համաձայնության»․ Հակոբ Բադալյան
82Երեկ, 23:36
«Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան
84Երեկ, 22:30
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով
106Երեկ, 21:42
«Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է
96Երեկ, 20:42