«Ամսի 9-ը ոչ թե վերջին, այլ առանցքային օրն է». Բագրատ Սրբազան

Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը նշեց, որ հունիսի 9-ը ոչ թե վերջին, այլ ամենակարևոր ու առանցքային օրն է։ Այս մասին այսօր Վանաձորի Արցախ պուրակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով Երևանում հունիսի 9-ին կայանալիք հանրահավաքի մասին:
«Դրանից հետո ամեն օր մենք անելիք ունենք։ Չասեմ՝ որքան կտևի, բայց հասնելու ենք այդ մարդու հեռացմանը։ Մենք կարճ ժամանակ ունենք դրա համար։
Այդ մարդն անոնսն արդեն արել է՝ մեկ ամիս։ Հայտարարել է, որ մեկ ամսից պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքելու։ Հայտարարել է, որ ինչ ուզում ես, ասա, մենք էլ կանենք, քո սուրը, մեր պարանոցը, դու տեր, մենք էլ ծառա։ Սա է այս մարդու ասածը։
Հետևաբար, սիրելի ժողովուրդ, կիրակի երեկոյան 18․30 լինելու ենք Հանրապետական հրապարակում վերջնական գործողություններ իրականացնելու համար: Ոչ թե Բագրատ Սրբազանին վարչապետ կարգելու, այլ այս մարդուն հեռացնելու համար»,- նշեց Բագրատ Սրբազանը:

«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառք է տրվել ամերիկյան օլիգարխիատին»․ Արթուր Դանիելյան
10601:06
ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին. Կրեմլը պատասխանել է
18400:43
Ծորակներից կեղտաջուր է հոսում նաև Օտյան փողոցում (տեսանյութ)
11400:30
Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում
13400:12
«Վեոլիա Ջուր»-ը պնդում է՝ ջրի որակի խնդիրներ չկան
91Երեկ, 23:53
«Պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը»․ Արա Զոհրաբյան
170Երեկ, 23:12
«Կարո՞ղ է վերջապես զբաղվեք անշարժ գույքի շուկայի վերահսկմամբ». Մարիամ Աբրահամյան
98Երեկ, 23:00
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում․ 17 ժամ ջուր չի լինի
132Երեկ, 22:30