«Ինչո՞ւ Իշխան Զաքարյանը չմիացավ իմփիչմենթի նախաձեռնությանը». հարց` Սուրեն Պետրոսյանին
![]() 228 Երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ., 18:48 «Սրբազան պայքար» շարժման անդամ, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչու Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորների՝ իմփիչմենթի գործընթացի նախաձեռնությանը, հավաստիացրեց, որ պատգամավորի հետ հանդիպմանն անձամբ ինքն է ներկա եղել և իրականում եղել է այն, ինչ ասել է Բագրատ Սրբազանը Հիշեցնենք, ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտարարել էր որ հանդիպել է Իշխան Զաքարյանին, ով չի մերժել գործընթացը։ «Բայց ինչ վերաբերում է, թե որ պատգամավորն ինչ պատճառով չի միանում՝ հարցը պետք է տալ ընդդիմադիր պատգամավորներին, դա նրանց ներքին խոհանոցն է, իրենք իրենց ներսում գիտեն՝ ինչ է տեղի ունենում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում ներքին խոհանոցի մեջ խորանալ»,- ասաց Պետրոսյանը։ Դիտարկմանը, թե գուցե Զաքարյանին ճնշել են՝ պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ճնշել են, թե փորձել են ճնշել, դա, ըստ էության, երևույթը չի փոխում։ Եվ հետո իշխանությունն այն վիճակում չի, որ կարողանա ինչ-որ մեկին ճնշել»,- ասաց նա։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
