«Ադրբեջանի վրա ճնշման մի քանի գործիք է մնացել, դրանք էլ ՀՀ-ն է իր ձեռքով փակում». Մարուքյան

ՀՀ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան յութուբյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Ալիևի հերթական պահանջներին:
«Ալիևը հայտարարել է, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ դիմի ԵԱՀԿ, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը լուծարվի, ՀՀ-ն ճանաչի Խոջալուի ցեղասպանությունն ու ներողություն խնդրի, փոխի Սահմանադրությունը, այլապես խաղաղության պայմանագիր իրենք չեն կարող կնքել: Մինսկի խմբի համանախագահների լուծարման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ-ից արձագանք չեղավ: Ի պատասխան Ալիևի՝ ուզում եմ ասել, որ համանախագահների ինստիտուտը չի ստեղծվել ՀՀ կամ Ադրբեջանի պահանջով, կամ մեր համատեղ դիմումով: Այլ ստեղծվել է այն պատճառով, որ կար ԼՂ հակամարտության կոնֆլիկտ, ինչի համար էլ միջազգային հանրությունը ստեղծել է այդ ինստիտուտը: Ինչու է Ալիևն անդադար ուզում ԼՂ հակամարտության բոլոր հետքերը վերացնել, որովհետև ինքը հասկանում է, որ ցեղասպան է: Որ էթնիկ զտման է ենթարկել մի ամբողջ ժողովրդի ու հասկանում է, որ նրանց վերադարձի իրավունքն ուժի մեջ է, միջազգային իրավունքը նրանց կողմից է, այլ բան է որ ՀՀ-ն այդ թեման փակել է»:
Ըստ Մարուքյանի՝ Ալիևն ուզում է միջազգային իրավունքի բոլոր հիմքերը ԼՂ ժողովրդի իրավունքների, ԼՂ հակամարտության հետ կապված վերացնել: «Դա ուլտիմատումով է անում, օրինակ՝ եթե դա չանեք, նշանակում է, տարածքային պահանջներ ունեք: Այնինչ Հայաստանը գոռում է, բոլոր հարթակներում ասում է՝ ԼՂ-ն ճանաչում եմ Ադրբեջանի կազմում:
ՀՀ-ն ուղղակի զրկվել է բոլոր հնարավոր ճնշման գործիքներից: Ադրբեջանի վրա ճնշման մի քանի գործիք է մնացել, օրինակ ԼՂ ժողովրդի իրավունքների հարցը, որն էլ ՀՀ-ն իր ձեռքով փակում է: Որն էլ չի փակում, Ադրբեջանն ասում է՝ արի ես ու դու դիմենք միջազգային հանրությանը, ասենք՝ փակեք»:

«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
5802:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
14100:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
7100:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
20500:01
Թրամփը կորոշի՝ նոյեմբերին համաձայնությո՞ւն կնքել Իրանի հետ, թե՞ այն «ջնջել երկրի երեսից»
135Երեկ, 23:30
ԱՄՆ-ն և Իրանը երեքժամյա հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
130Երեկ, 23:06
«Մոսկվայի և ԵՄ-ի միջև ուղղակի զինված հակամարտություն տեղի չի ունենա». Թրամփ
137Երեկ, 22:48
Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորվել է Դավիթ Համբարձումյանի եղբայրը
103Երեկ, 22:42