«Սկզբունքային ոստիկաններն իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան»․ Փաշինյան
![]() 162 Չորեքշաբթի, 12 հունիսի, 2024 թ., 19:06 «Կառավարության խոստացած բարեկիրթ ոստիկանների փոխարեն մենք տեսնում ենք խոշտանգող գազանների մի հավաքածու»,- ԱԺ-ում ասաց Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան ընդհատեց՝ էդ բառերով մեր ոստիկաններին մի վիրավորեք, ես թույլ չեմ տա: Մինասյանը շարունակեց. «Քիչ առաջ ես լսում էի ծափողջյուններ ոստիկանների հասցեին, որոնք ավիրում, ոտնատակ էին տալիս մարդկանց: Նիկոլ Փաշինյանը, որ 2008-ին փառավորվում էր ոստիկաններին ծեծելուց, հիմա քրիստոնեաբար հանդուրժում ու շնորհակալություն է հայտնում, ինչի՞ համար, ծեծելո՞ւ, խոշտանգելո՞ւ: 8,5 միլիարդ դրամ էդ համակարգին մի տարում պարգևավճար եք տվել, որոնց մեծ մասը կարգին ոստիկաններին չի էլ հասել»: Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը. «Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ես ինչքան հարվածներ եմ ստացել ոստիկաններից, իմ աչքի տակը սևացել է, բայց ես վարչապետ դառնալուց հետո չեմ գնացել այդ դեպքերի հետևից: Ոստիկանը դրանով իր գործն է անում և այո, սկզբունքային ոստիկաններն իրենց աշխատանքի դրական գնահատականը կստանան»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
