Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բարոյազուրկ նախկին հոգևորականն է կրում պատասխանը». ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյան

«Բարոյազուրկ նախկին հոգևորականն է կրում պատասխանը». ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյան
212
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2024 թ., 23:06

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոտքից գլուխ բարոյազուրկ նախկին հոգեւորականը իր վերադաս «հոր» հետ ու խորհրդարանի ռոբասերժական դաշնակցական խմբակներով կրում են ամբողջ սադրանքի պատասխանատվությունը:
Երբևէ ժողովրդի քվեն չստացածները հերթական անգամ Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը ճոճելու սրիկայական փորձերի մեջ են: Ինչքան հեռու էր էս նախկին հոգևորականը Հոգևորից, որ շուրջը հավաքված իրեն վստահող մարդկանց քանակից գլուխը կորցրեց ու առանց պատասխանատվության մի գրամի՝ դրդեց նրանց սադրանքի ու ապօրինության...
Սա էր օրեր շարունակ ծրագրում՝ 2020 թ.ի նոյեմբերի 9-ի գիշերը նույն ղեկավարների ծրագրած, բայց կիսատ թողածը ավարտին հասցնելու մոլուցքով:
96-ի սեպտեմբերներ, 99-ի հոկտեմբերի 27-ներ, 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերներ երազողներ, երազներդ անկատար են մնալու:
Հայաստանի Հանրապետությունը կա ու լինելու է անկախ ու ինքնիշխան»: