Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերին ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, կրկին շատ է խոսվում Արցախի Հանրապետության հայաթափման պատճառների մասին, և հնչում են թեզեր, որոնք աղերս անգամ չունեն իրականության հետ։
Արցախի իշխանությունները հարկ են համարում ընդգծել, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում՝ երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային ելույթը ենթադրում է նաև հերքում, որը պետք է անպայմանորեն հաշվարկել:
Առաջնահերթությունը տալով ՀՀ-ի անվտանգային խնդիրներին՝ բռնի տեղահանումից հետո Արցախի իշխանությունները տևական ժամանակ է ցուցաբերում են զսպվածություն, հնարավորինս զերծ մնում հրապարակային խոսքից, բայց հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը։
Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած անհնազանդության ակցիային՝ Արցախի իշխանությունները ոստիկանությանը հորդորում են իրավիճակը գնահատել սթափ, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից և բոլոր կողմերին կոչ անում ցուցաբերել զսպվածություն»։

«ՔՊ-ական իշխանությունը սլանում է դեպի Եվրոպա, իսկ ՔՊ-ական ռեկտոր ունեցող ԵՊՀ-ն՝ подмосковье». Կարեն Հեքիմյան
9901:06
«Նրա զրպարտչական բնույթի հաստատումները վարկաբեկում են ՀԱԵ-ն, վիրավորում հայ քրիստոնյաների արժանապատվությունը»․ Լիլիթ Գալստյան
10300:18
«Իջևանի դենդրոպարկից խլված 5,7 հեկտար տարածքը ե՞րբ եք վերադարձնելու»․ Ոսկան Սարգսյան
10700:06
«Անկախ Հայաստանի իշխանությունների հալածանքներից՝ շարունակելու ենք աշխատանքները»․ ՀՅԴ Հայ դատ
105Երեկ, 22:48
«Իսկական արդարադատությունը ենթադրում է այս «կարված» գործի ամբողջական կարճում»․ «Ուժեղ Հայաստան»
84Երեկ, 22:12
«Հիմա էլ Նորավանքն են ոչ հայկական համարել․ ՀՀ-ից պետական բարձր մակարդակով հակադարձում չկա»․ Հարություն Մնացականյան
89Երեկ, 21:48
2 նոր անշարժ գույք, դրամական միջոցների ավելացում. ի՞նչ գործարքներ է Սուրեն Պապիկյանն իրականացրել «Ջերմուկ Գրուպ»-ի հետ
94Երեկ, 20:42
«Եկեք սպասենք Փաշինյանի պարզաբանմանը». Զախարովա
191Երեկ, 20:31