Ուշադրություն` Գեղարքունիքում նախատեսվում են ծղրիդների դեմ քիմիական միջոցառումներ

Ի պատասխան Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա տեսանյութերի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ մասնագետները քաջատեղյակ են խնդրից:
Նշվում է, որ արդեն իսկ մասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել Գեղարքունիքի մարզ՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ծղրիդներով վարակվածության աստիճանը ճշտելու և մշտադիտարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Նախարարության կողմից մարզին անհատույց հատկացվել են բույսերի պաշտպանության միջատասպան միջոցներ՝ ծղրիդների դեմ պայքարի աշխատանքների իրականացման նպատակով։
Նախատեսվում են ծղրիդների դեմ համալիր պայքարի քիմիական միջոցառումներ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
153320.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78519.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87318.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95416.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105714.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107613.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
125110.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136307.10.2026, 01:06