Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հրավիրելու եմ բոլոր նրանց, ովքեր համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է». Գոհար Վարդանյան

«Հրավիրելու եմ բոլոր նրանց, ովքեր համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է». Գոհար Վարդանյան
245
Երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ., 02:06

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանցում նոր ճանապարհը կառուցելուց և ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր:
Որոշել եմ իմ այգում փոքրիկ սրճարան, գրադարան կամ նմանատիպ ինչ որ բան կառուցել, և առաջին հերթին հրավիրել բոլոր այն մարդկանց (իրենց երեխաների հետ) ովքեր մեզ այս օրերին համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է»: