Ինչպես խուսափել ջերմային սթրեսից

Ջերմային սթրեսը մարմնում ջերմության կուտակումն է, որն առաջանում է օրգանիզմի ներսում մկանային ակտիվության, կա՛մ արտաքին միջավայրի կողմից: Դա տեղի է ունենում, երբ մարմնի կողմից շրջակա միջավայրից կլանվող ջերմության քանակը գերազանցում է այն ցրելու օրգանիզմի կարողությունը: Ջերմային սթրեսը սովորաբար առաջանում է այնպիսի գործոնների համակցությունից, ինչպիսիք են շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանը, խոնավությունը, ֆիզիկական ակտիվությունը և հեղուկների անբավարար ընդունումը: Մարդու ջերմային հավասարակշռությունը որոշվում է մարդու մարմնի կողմից արտադրվող ջերմության և շրջակա միջավայրի հետ փոխանակվող ջերմության միջև:
Այս հավասարակշռությունը վերահսկվում է մարմնի ջերմակարգավորման համակարգով (հիպոթալամուսով, քրտնագեղձով, արյան շրջանառության համակարգով և մաշկով), ֆիզիոլոգիա (նրանով թե ինչպես է օրգանիզմը գործում) և վարքագծով, որը ներառում է այնպիսի բաներ, ինչպիսիք են ուտելն ու խմելը, գործունեությունը և հանգիստը, հագուստը և այլն:
Ջերմային սթրեսի ախտանիշները ներառում են մարմնի ջերմաստիճանի բարձրացում, արագ սրտի զարկ, արագ շնչառություն, ավելորդ քրտնարտադրություն, սրտխառնոց, գլխապտույտ, իսկ ծանր դեպքերում՝ ջերմության հետ կապված հիվանդություններ, ինչպիսիք են ջերմային հարվածը, որը կարող է հանգեցնել կյանքին սպառնացող վիճակի և պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն:
Շրջակա միջավայրի պայմանները, ինչպիսիք են բարձր ջերմաստիճանը և խոնավությունը, առանցքային դեր են խաղում ռիսկի բարձրացման գործում, քանի որ դրանք նվազեցնում են քրտինքի գոլորշիացումը, որը մարդու օրգանիզմի հովացման հիմնական մեխանիզմն է: Մաշկից քրտինքի գոլորշիացումը սառեցնում է մեր մարմինը, սակայն խոնավության բարձր մակարդակը սահմանափակում է գոլորշիացման սառեցումը: Արդյունքում մենք կարող ենք տառապել ջերմային սթրեսից և հիվանդություններից, իսկ հետևանքները կարող են նույնիսկ մահացու լինել։ Բացի այդ, ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը մեծացնում է մարմնի ջերմության արտադրությունը՝ մարդկանց ավելի խոցելի դարձնելով։ Անձնական գործոնները, ներառյալ տարիքը, առողջական վիճակը և ընդունված դեղամիջոցները, կարող են նաև մարդկանց ավելի զգայուն դարձնել ջերմային սթրեսի նկատմամբ:
Ջերմային սթրեսի գնահատման համար լայնորեն օգտագործվող ցուցանիշ է Համընդհանուր ջերմային կլիմայական ինդեքսը (UTCI): Սա մարդու ջերմային սթրեսի ինդեքսն է, որը հաշվի է առնում շրջակա միջավայրի տարբեր գործոններ՝ գնահատելու համար մարդու զգացած ջերմաստիճանը և օրգանիզմի ֆիզիոլոգիական արձագանքը ջերմային սթրեսի տարբեր մակարդակներին: UTCI-ն հաշվի է առնում շրջակա միջավայրի հետևյալ պարամետրերը՝ օդի ջերմաստիճան, արեգակնային ճառագայթում, քամու արագություն և օդի խոնավություն:
Այս գործոնները համատեղելով՝ UTCI-ն ճշգրիտ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է մարդու մարմինը ընկալում և արձագանքում ջերմային միջավայրին: Սա հատկապես օգտակար է տարբեր համատեքստերում ջերմային սթրեսի գնահատման համար, ինչպիսիք են աշխատանքային միջավայրը, ակտիվ հանգիստը բնության գրկում և քաղաքային պլանավորումը, որտեղ կարևոր է ջերմային սթրեսի ավելի մանրամասն ըմբռնումը:
UTCI-ն ջերմային սթրեսը դասակարգում է տարբեր մակարդակների՝ հիմնվելով ջերմաստիճանի զգացողության և համապատասխան ֆիզիոլոգիական ռեակցիաների վրա: Այս դասակարգումն օգնում է անհատներին, մասնագետներին և քաղաքականություն մշակողներին ավելի լավ հասկանալ ջերմային սթրեսի տարբեր մակարդակների հետ կապված առողջության վրա հնարավոր ազդեցությունները:
Համարվում է, որ +26°-ից ցածր ջերմաստիճանում (մինչև +9°) ջերմային սթրես չկա:
Մարդը չափավոր ջերմային սթրես է զգում +26...+32° ջերմաստիճանում,
ուժեղ ջերմային սթրես՝ +32...+38°,
շատ ուժեղ ջերմային սթրես՝ երբ ջերմաչափերը ցույց են տալիս +38...+։ 46°, ցուցմունք,
ծայրահեղ ջերմային սթրես +46°-ից բարձր ջերմաստիճանում:
Շոգ եղանակին ջերմային սթրեսից խուսափելու համար վերահսկեք ձեր առողջությունը, օգտագործեք ավելի շատ հեղուկներ, կրեք բաց գույնի հագուստ և գլխարկներ և աշխատեք ավելի քիչ գտնվել արևի տակ։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
32616.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
64713.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
83311.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
88509.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
86709.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
105606.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
110305.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
249404.11.2026, 23:31