«Այսօր ներքին սուր դիմակայությունն է, որ մեզ պահելու է կենդանի». Հակոբ Բադալյան
![]() 181 Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ., 00:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Արցախի ներկայացուցչության դեմ տեղի ունեցածն անկասկած ցուցադրական ակցիա է: Հիմնական գնահատականները հայտնի են, թե ընդդիմության, թե իշխանության կամ իշխանամերձ կողմերից: Նաեւ հայտնի է պաշտոնական բացատրությունը՝ քրեական գործի շրջանակում տարել են Արցախի նախագահի ծառայական մեքենան: Այս ամենը «ավանդական» կողմերն են: Այդուհանդերձ, այս դիմակայությունը, ըստ իս, ունի խորը եւ ավելի ընդգրկուն մոտիվներ: Անկախ, թե ով ինչպես է վերաբերում դիմակայության կողմերին, բայց Հայաստանում այսօր բոլոր կողմերում «կենսունակության սնուցման» աղբյուրը այս ներքին դիմակայություններն են: Այո, դրանց որակը, բնույթը, տրամաբանությունը խիստ անընդունելի է, եթե իրավիճակը չափում ենք ոչ թե գոյություն ունեցող միջազգային ուժերի բալանսի, մոտիվների, նաեւ Հայաստանի ներքին ռեսուրսների առկա հարաբերակցությամբ, այլ մեզ համար ցանկալի նախապատերազմական ստատուս-քվոյի չափումներով: Ինքս փորձում եմ ելնել դրանից վեր, որքան էլ հաճելի ու պոպուլյար չէ, եւ դիտարկել պատկերը Հայաստանի հավաքական շահի պրիզմայով, բնականաբար իմ սուբյեկտիվ պատկերացման պրիզմայով, այլ ոչ թե իմ «աներկբա ու անվիճարկելի ճշմարտության» դոգմայով: Ասեմ նաեւ, որ արեւմտյան կարկանդակները կուլ տալը պակաս դժվար չէ, քան օրինակ որեւէ այլ կողմից մտրակ ստանալը: Ասեմ նաեւ, որ բավականին գրավիչ է իհարկե «միասնության» մասին խոսելն ու անընդհատ կրկնելը, թե միայն միասնությամբ է հնարավոր հաղթել: Ոչ, հարգելի հայրենակիցններ, այսօր Հայաստանի ուժը ավելի կոշտ ու սուր ներքին մրցակցությունն է, ոչ թե միասնությունը, ուզենք, թե ոչ: Առաջին հերթին այն պատճառով, որ չկա այդ իդեալական կամ դրան մոտ միասնության հարաբերակցության օբյեկտիվ հնարավորությունը, ու նաեւ՝ ուժերի հարաբերակցությունը մեր շուրջ այնպիսին է, որ ցանկացած պարագայում մեզ ավելի հեշտ է լինելու որեւէ հարցում կոտրել «միասնության», քան ներքին սուր դիմակայության պարագայում: Այսօր ներքին սուր դիմակայությունն է, որ մեզ պահելու է կենդանի՝ ողջ, կենսունակ: Տարօրինակ բան եմ ասում, անշուշտ, բայց դա է օբյեկտիվ իրողությունը, պետք չէ ապրել ցանկալին դեղհաբի տեղ կուլ տալով, իմանալով, որ դեղահաբը վաղուց ժամկետանց է, չի օգնում, կորցրել է ուժը, հիվանդության կառուցվածքն ու ախտահարումը այլեւս բոլորովին այլ է, պահանջում է դիմակայություն: Մնացյալը, արդեն իհարկե ըստ կողմերի որակի՝ մտավոր, հոգեւոր, մշակութային եւ այլն: Այստեղ պարծենալու քիչ բան ունենք, այստեղ էլ, որոշ դեպքերում թեկուզ առաջադիմական մանիֆեստների ներքո, այդուհանդերձ գերազանցապես կարծրատիպա-միֆական ենթակայություններ են: Բայց, կա այն, ինչ կա, եւ հաջողությունն այն կողմում է, այն մոդելում, որտեղ առավել արդյունավետ կլինի եղածի հետ աշխատանքը բոլոր արդիական իմաստներով»: |
«Ընդամենը մեկ դատական նիստին ներկա չի եղել, այն էլ մեծ հարցական է՝ ծանուցված եղե՞լ է, թե՞ ոչ». Զարուհի Փոստանջյան
54Երեկ, 23:42«Կարապետյանը սոցիալական պատասխանատվություն է վերցնում իր վրա». Արթուր Գևորգյան
91Երեկ, 23:30«Պարգև Սրբազանն արձագանքեց մեր խնդրանքին». Շպռոտ (տեսանյութ)
123Երեկ, 22:48Թայվանի զինվորականները քաղաքային մարտի վարժանքներ են սկսել՝ չինական ներխուժմանը նախապատրաստվելու համար (տեսանյութ)
151Երեկ, 21:16Սլովակիան կրկին խափանեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
179Երեկ, 20:52«Այսպիսի մարդկանց պետք է երեխաներին մոտիկ չթողնել». Հովսեփ Կուբատյան (տեսանյութ)
234Երեկ, 20:24«Տեղատարափ՝ Վանաձորում». Գագիկ Սուրենյան
191Երեկ, 19:42Լուսացույցներ կգործարկվեն Երևանի մի շարք խաչմերուկներում
75Երեկ, 19:30