Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փոփոխությունը շատ դժվար է, բայց` անհրաժեշտ». Բագրատ Սրբազան

«Փոփոխությունը շատ դժվար է, բայց` անհրաժեշտ». Բագրատ Սրբազան
205
Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ., 21:30

Մանկական զբոսայգում Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնեց շարժման առաջին իսկ րոպեից նրանց ինքնադրսևորման համար: «Դա ոչ մի պայմանականություն չունի, այլ միայն մեկ պատճառ, որ մեր կյանքը կոչված է փոփոխվելու։
Փոփոխությունը շատ դժվար է, բայց անհրաժեշտ։ Եթե կյանքում փոփոխություն գոյություն չունի, կյանքը դառնում է ճահիճ, այսօրվա տերմինաբանությամբ՝ խաղաղ, բայց մեռած։ Հետևաբար փոփոխության առաջին այդ մեծ հոսանքը, հեղեղը, կրողները դուք եք»,- ասաց նա։