Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է». Վահե Գրիգորյան

«ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է». Վահե Գրիգորյան
169
Երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ., 12:48

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ նախնական տեղեկությունների՝
ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է՝ օգնականները, գործավարները ու քարտուղարներն իրավացիորեն հրաժարվում են աշխատել այն չնչին աշխատավարձով, որը իրենց համար է սահմանված՝ ամենօրյա տքնաջան աշխատանքի դիմաց:
Դեռ երկու տարի առաջ եմ բարձրաձայնել, որ դատական համակարգում դատավորների կազմի աշխատակիցների աշխատավարձն անչափ ցածր է, բայց դե ՀՀ-ում միայն պարեկների ու ուժային կառույցների աշխատավարձներն են բարձրանում՝ ռեպրեսիաները անխոչընդոտ իրականացնելու համար, իսկ մարդկանց ճակատագրերի հետ առնչվող դատական համակարգի աշխատակիցները ստիպված են մի կերպ գոյատևել, որովհետև, ինչպես միշտ, իշխանությանը անկախ դատական համակարգ պետք չէ»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան