«Հաշմանդամները, կենսաթոշակառուները, նպաստառուները օրերով հերթի մեջ են». Ոսկան Սարգսյան
![]() 184 Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ., 16:48 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն օր, առավոտյան ժամը 9․00-ից դեռ շուտ Ավանի թիվ 12 պոլիկլինիկայի շենքի առաջին հարկում, միասնական սոցիալական ծառայության Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոնի առաջ մեծ հերթեր են։ Փոքր տարածքում տեղակայված կենտրոնը սպասարկում է Նոր Նորքի, Ավանի, նաև՝ Երևանի քաղաքի հարևան բնակավայրերի հաշմանդամներին, կենսաթոշակառուներին, սոցիալապես անապահով բնակիչներին։ Տարածքային կենտրոնի սպասարկման 7 պատուհաններից հաճախ 1-2-ն են աշխատում, մարդիկ ժամերով, երբեմն՝ օրերով հերթի մեջ են, փոքր տարածքում սպասելով՝ տանջվում են։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր անարդյունավետ գործունեության համար պետական բյուջեից ճոխ ինքնապարգևատրվում է, սակայն գումար չի հատկացնում Ավանի ու Նոր Նորքի սոցիալական կենտրոնները առանձնացնելու, հաշմանդամ, կենսաթոշակառու, սոցիալապես անապահով մարդկանց չտանջելու համար»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
