««Իրական Հայաստանի» գաղափարախոսություն ասվածը այլ բան չէ, քան քարոզչական մտահղացում». Հակոբ Բադալյան
![]() 180 Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ., 22:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ ««Իրական Հայաստանի» գաղափարախոսություն ասվածն այլ բան չէ, քան քարոզչական մտահղացում: Ինչպես առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը մի առիթով խոսել էր այն մասին, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ ՔԱՂԱՔԱԿԱՆ կատեգորիա է (քաղաքականն ընդգծում եմ, որովհետև հաճախ այդ խոսքը հիշատակվում է առանց դրա, իսկ՝ դրանով և առանց դրա, արտահայտությունն ունեի արդեն հիմնովին այլ իմաստներ), այդպես էլ կարող ենք ասել, որ «իրական Հայաստանի» այսպես ասած գաղափարախոսությունն է կեղծ քաղաքական կատեգորիա: Կեղծ է, որովհետև Հայաստանը միշտ էլ կենսագործել է իրականության հիմքով: Այլ հարց է, թե կենսագործունեության զանազան փուլերում փաթեթավորման ինչ «հավելանյութեր» են օգտագործվել, բայց կառավարման մակարդակում մշտապես թելադրողը եղել է իրականությունը: Թե ինչ եզրահանգումներ, մշակումներ, լուծումներ, որոշումներ են կայացվել՝ ներքին ու արտաքին, տարբեր ոլորտներում և հարթություններում, սա խնդրի մյուս կողմն է, բայց Հայաստանի Հանրապետության կենսագործունեությունը բխել է իրականությունից: Էլիտաների՝ տնտեսական, քաղաքական, նույնիսկ մշակութային-մտավորական էլիտների ոչ բավարար աշխարհաճանաչողությունը, առաքինության անբավարար աստիճանը կամ ընդհանրապես բացակայությունը, մտածողական ցածր, գավառական նշաձողերը, ընդ որում առ այսօր պահպանվող, պետք չէ շփոթել «անիրական» կամ «պատմական Հայաստանի» հետ: Եթե իրական Հայաստանը կառավարվել է վատ, անարդյունավետ, ապա միայն անհրաժեշտ մտաբարոյական, արժե-գաղափարական որակների պատճառով, այլ ոչ թե իբր թե իրականի ու պատմականի չտարանջատվածության: Եվ այսօր էլ, այդ «տարանջատման» թեման՝ իբրև մի հայտնագործություն-լուծում, բերվել է մեջտեղ ըստ էության լոկ այն պատճառով, որ չկան մեջտեղ բերելու վերը նշածս որակները»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
