Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կարճվեց 3 արցախցի զինվորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը». Ռոման Երիցյան

«Կարճվեց 3 արցախցի զինվորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը». Ռոման Երիցյան
191
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ., 22:36

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանն արդարացնող (ռեաբիլիտացնող) հիմքով կարճեց երեք արցախցի զինվորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Արցախցիները մեղադրվում էին առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Դատավորը միջնորդությունը քննել և որոշում է կայացրել մի քանի դատական նիստում, բայց նախնական դատալսումների ընթացքում։ Այլ խոսքով, կարճման հիմքն այնքան բացահայտ էր, որ չէր պահանջում անգամ ապացույցների հետազոտում։
Շնորհակալ ենք դատավոր Խաչատրյանին՝ օբյեկտիվ քննության և արդար դատական ակտ կայացնելու համար»։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան