«Ամաչում ենք անգամ ինքներս մեզ խոստովանել, թե որքան հեշտ «հարիֆացել ենք»». Սևակ Հակոբյան
![]() 232 Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 01:24 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի թելեգրամյան էջի գրառումը․ «ԱԽ քարտուղարի՝ Արցախի կորստի մեղքը Ռուսաստանի վրա բարդելը, ռուսների պատասխանը, թե՝ ամոթ չե՞ս անում, սեփական ժողովրդիդ պայքարածը զրոյացնում ես, դրանց ֆոնին ադրբեջանական լոպազությունը, թե իրենք առհասարակ հերոս ժողովուրդ են, իրենց արյամբ են նվաճել, ցույց է տալիս, որ ըստ էության՝ ոչ մեկն էլ իրականությունը այդպես էլ չասաց։ Իսկ իրականությունը, վստահաբար, գիտեն թե՛ Արմեն Գրիգորյանը, թե՛ Մարիա Զախարովան, թե՛ Հիքմեթ Հաջիևը։ Իրականությունը գիտենք նաև մենք՝ սովորական հայերս, ու որքան էլ պարադոքսալ է, մենք էլ շատ ժամանակ իրականությունն ուղիղ չենք ասում։ Որովհետև հաճախ ամաչում ենք․ ամաչում ենք, անգամ ինքներս մեզ խոստովանել, թե որքան հեշտ «հարիֆացել ենք»։ Էլ չեմ ասում, որ շատերը, առհասարակ, դեռ շարունակում են զբաղվել ակտիվ ինքնախաբեությամբ։ Իսկ իրականությունն այն է, որ թույլ է տրվել, որ Արցախից սկսած, մեր բոլոր սրբությունները, մեր արժեքները ու ինքնությունը դեռ տասնամյակներ առաջ կասկածի տակ դնող, ծաղրող, նսեմացնող ու պախարակող կերպարը մոտ գա իշխանությանը հասնելուն և ի վերջո հասնի՝ այդ իր բոլոր «երազանքները» ուղեղում պահելով։ Նույնն է, որ հոր մոտ գա աղջկա ձեռքը խնդրի ամբողջ կյանքում իրեն սրիկա դրսևորած մեկը, ու հայրն էլ, տնեցիներն էլ այդ ամենը շատ լավ իամանալով, կանչի տուն, սեղան գցի, հետը ուտեն-խմեն, ուրախ ձևանան, որ էրեխեն հեսա մուրազին ա հասնելու։ Հետո դրա փոխարեն ամեն օր աղջկան ծեծված տեսնեն, իսկ վերջում էլ ծեծելով սպանված, սկսեն այլ պատճառներից խոսել, փիլիսոփայել, ու ամեն օր գնան էն աշխարհ հետ գան, որովհետև էն գլխից իմանացել են ով լինելը, ի սկզբանե իմացել են այն արդյունքը, ինչը եղավ»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
