«Կարևոր հարց է աշխատավայրում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությունը». ՄԻՊ
![]() 212 Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ., 00:00 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 28-ին բացման խոսքով է հանդես եկել «Արժանապատիվ Աշխատանք Հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առավել հաճախ հանդիպած խնդիրներն ու Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումները։ Ըստ նրա՝ մեր հասարակությունում աշխատանքային իրավունքի խնդիրներին շատ քիչ է անդրադարձ կատարվում, մինչդեռ այս ոլորտում կան բազմաթիվ բացեր, որոնք ունեն թե´ օրենսդրական կարգավորումների, թե´ պրակտիկայում կիրառելիության տարբեր կառուցակարգերի ներդրման կարիք։ «Առաջին ոլորտներից մեկը, որին կցանականամ անդրադառնալ աշխատավայրում սեռական ոտնձգությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի մեխանիզմների առկայության կարևորությունն է։ Ես կարող եմ ասել, որ այս ոլորտը մեր երկում պատշաճ հասցեավորված չէ, այստեղ կան ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ պրակտիկայում դրանք ընկալելու ու կիրառելու խնդիր։ Երկրորդ շատ կարևոր հարցը՝ աշխատավայրում խոցելի խմբերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների, ԼԳԲՏ համայնքի և մի շարք այլ խմբերի իրավունքների պաշտպանությունն է։ Բազմաթիվ բողոքներ ենք ստացել նաև աշխատանքից դուրս գալիս վերջնահաշվարկ չստանալու կամ սահմանվածից քիչ ստանալու առնչությամբ, որոնց հիմնական մասը լուծվել է ՄԻՊ միջամտությամբ։ Խնդրահարույց են հաստիքների կրճատման հետևանքով նախապատվության օրենսդրական չափանիշների բացակայությունը, գործադուլի իրավունքի առնչությամբ տարընկալումները և մի շարք այլ հարցեր։ Այս և մի շարք այլ խնդիրների մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ»,- ասել է Անահիտ Մանասյանը։ Եզրափակելով ելույթը՝ Պաշտպանը շեշտել է համագործակցային միջավայրի կարևորությունը՝ ոլորտում առկա խնդիրները հայտնաբերելու և համատեղ ջանքերով դրանց համար լուծման ուղիներ մշակելու տեսանկյունից։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
