«Վազգեն Սարգսյանը Վարդանովին ինչ-ինչ պատճառներով կոչումազրկել է և ուղարկել է տուն». Անդրանիկ Քոչարյան
177 Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ., 00:36 «Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հեգնեց ու թիրախավորեց «Ողջ մնալու արվեստ»-ի հիմնադիր Վովա Վարդանովին՝ նրան ծաղրանքով ասելով՝ խոշորագույն փորձագետ, իսկ նրա կազմակերպմամբ կառուցվող «Գմբեթներ»-ը՝ անիմաստ հողաթմբեր, որոնց միջոցով ժողովրդից փող են հավաքում։ «Անձնավորությունը, որ ներկայանում է բանակի «հայր», դա զարմանալի է, ինչ է նշանակում՝ ես բանակի հայրերից մեկն եմ, ուրեմն, բանակը մայր ունի, հորաքրոջ աղջիկներ, չի կարելի այսպիսի ձևակերպումներ ասել»,- ասել է Քոչարյանը: Ըստ ՔՊ-ականի, այն, որ ՈՄԱ-ն շատ կարևոր գործունեություն է ծավալում, ոչ մեկը չի հերքում: Սակայն Վարդանովի որոշ ձևակերպումներ «մտահոգիչ են»: «Զարմանալի էր, որ գնահատական տրվեց բանակի առաջնագծի կառույցին, և ասվեց, որ սա եղբայրական գերեզմանոց է։ Այդ անձնավորությունն ինձ այնքան հետաքրքրեց, որ ես տեղեկանք պահանջեցի պաշտպանական գերատեսչությունից, որպեսզի տեսնեի մարտական գործի մեջ նա կրթություն ունի՞, զինվորական կրթություն ունի, թե չունի, տվյալ խոսույթը ինչքանով է հարիր սպային: Եվ ես առնչվեցի մի շատ դառը իրողության հետ: Նա, պարզվում է, երբ ներկայանում է հետախույզ, հետախույզի օրագիր, հարյուրավոր ճեղքումներ, այդ ճեղքումները արձանագրված չեն գոնե մեր բանակի հետախուզության կառույցներում։ Ներկայացել է, որ ինքը բանակային հետախուզության ճանապարհ է անցել, սակայն նա Պսկովում է անցել ծառայության, հատուկ նշանակության գնդում եղել է ռադիոկապի դիսպետչեր, ռադիոկապը հաստատ ճեղքումների համար չէ: Նայում եմ կենսագրությունը պարոն Վարդանովը 01.09. 96-ից մինչև 05.11.96 թթ (երկու ամիս) եղել է ՆԳ և ԱԱԾ ստորաբաժանման մեջ՝ որպես աշխատակից, ավելին մասնակցել է 96 թվականի ԱԺ դարպասների պաշտպանությանը, դրանից հետո պարոն Վարդանովը տեղափոխվում է ՊՆ և նշանակվում է N զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալ, աշխատել է երեք ամիս, ստացել ավագ լեյտենանտի կոչում և Վազգեն Սարգսյանը նրան ինչ-ինչ պատճառներով կոչումազրկել է և ուղարկել է տուն, պահեստազոր: Արդեն ինքը կոչում էլ չունի, բայց որ ասում է ինձ կանչել են, որ կոչումս վերականգնեն, գնա վերականգնի պարոն Վարդանով, բայց մի նսեմացրեք այսօրվա այն մարդկանց, որոնք կերտում են վաղվա բանակը»,- ասել է ՔՊ-ականը: |
«Կներեք, շտապում եմ». Փաշինյան (տեսանյութ)
2912:18«Եթե Թումանյանն էլ գա ու խոսի, կասեն՝ բիձա՛, գնա «Շունն ու կատու»-դ գրի»․ Դավիթ Հակոբյան (տեսանյութ)
4012:00Կալանավորվել է Աշտարակի ԲԿ-ի տնօրենը
5911:36««Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը կմահանա, եթե գնա բյուրոկրատական ընթացքով»․ Ավինյան (տեսանյութ)
5411:18««Ընտրությունների արդյունքները կեղծել» արտահայտությունն արդեն պատմական ժանրին է վերագրված». Փաշինյան
6511:06«Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող». Սարգսյան
4410:48Փաշինյանը մասնակցում է Ժողովրդավարության հայկական ֆորումին (տեսանյութ)
6710:18Թուրքերը սիրիացի ներգաղթյալների դեմ ջարդեր են կազմակերպել (տեսանյութ)
11109:54