236 միլիոն եվրո վարկ են վերցրել. պետական պարտքը շարունակում է աճել
![]() 177 Կիրակի, 30 հունիսի, 2024 թ., 22:00 Հայաստանի Կառավարությունը հերթական վարկային համաձայնագիրն է ստորագրել. այս անգամ վերցրած վարկը կազմում է 236 միլիոն եվրո, գրում է «168»-ը։ 236 միլիոն եվրո վարկը ՀՀ Կառավարությունը ստանալու է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից (ՎԶԵԲ)՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով։ Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի։ «Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին»,- ասված է Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ: Նշենք, որ Հարավային ենթահատվածի կառուցման ծրագրի գնահատված արժեքը կազմում է 452 մլն եվրո: Նախատեսվում է ֆինանսավորման մյուս հատվածը՝ 137 միլիոն եվրո վարկ ստանալ նաև Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)։ ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը կազմում է 79 մլն եվրո: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
