«Ալեն Սիմոնյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին՝ չուշացավ»․ Հակոբ Բադալյան
![]() 282 Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 16:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ալեն Սիմոնյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին Փաստորեն, այսպես ասած ներիշխանական լեզվի տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պատասխան էր Ալեն Սիմոնյանին, թե ով է «տաները», ո՞վ է որոշողը՝ լինի՞ ինչ որ բան, թե՞ ոչ: Ալեն Սիմոնյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին՝ չուշացավ: Այսօր ԱԺ նախագահ ինսթագրամյան լուսանկարներ է հրապարակել Իսպանիայում հանգստից: Եթե դարձյալ թարգմանենք «ներիշխանական լեզվից», ապա Սիմոնյանը իսպանական հանգստի իր լուսանկարներով ասում է… ասում է, որ իրեն այդպիսի անհարմար դրության մեջ գցած Փաշինյանի հայտարարությունը իրեն չի անհանգստացնում, ինքը վայելում է, հանգիստ է: Դա իհարկե այդ մասով: Իսկ ընդհանրապես, եթե այդ ամենին նայենք մարդկային «լեզվով», ապա պարզապես գործ ունենք բարդագույն մարտահրավերների առաջ կանգնած պետության բարձրաստիճան պաշտոնյաների «սոցիալ-հոգեբանական ցինիզմի» և քաղաքական անլրջության հերթական դրսեւորման հետ: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
