«Բռնության նոր ձև է, երբ ամուսինը ստիպողաբար կնոջ անունով վարկ է վերցնում»․ Զ․ Հովհաննիսյան
![]() 202 Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 16:48 Ընտանեկան բռնության ո՞ր տեսակներն են գերակշռում և ո՞ր դեպքերում են կանայք ահազանգում, այս հարցին այսօր «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսին պատասխանել է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը․ «Նախկինում կինն ահազանգում էր միայն այն դեպքում, երբ ֆիզիկական բռնության էր ենթարկվում, այժմ միտումը փոխվել է։ Մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ բացարձակապես չի եղել ֆիզիկական բռնություն, բայց կինը եղել է արդեն ինքնասպանության շեմին»,- ասել է նա՝ կարևորելով բռնության մասին վաղ շրջանում ահազանգելը, ինչը կանխում է սարսափելի հետևանքները։ Զարուհի Հովհաննիսյանը նշել է, որ բռնության նոր դրսևորումներ են նաև ի հայտ եկել, օրինակ, երբ ամուսինը ստիպողաբար կնոջ անունով վարկ է վերցրել՝ նրան դնելով կապանքների մեջ․ «Սա տնտեսական բռնության ամենատարածված ձևերից է, որը գրեթե անհաղթահարելի է թվում, որովհետև բանկի հետ չես կարող բանակցել, վարկը կնոջ անունով է ու նա պետք է մուծի»,- հավելել է իրավապաշտպանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
