Հայկական կողմին փոխանցված դի-մասունքներից մեկը Կուտականի դիրքերում մնացած Շիրազ Խաչատրյանինն է
![]() 198 Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 18:00 Հունիսի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողի դի-մասունքները։ Այսօր Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի գյուղապետ Սարգիս Նշանյանը «168»-ին ասել է, որ արդեն հաստատվել է՝ փոխանցված դի-մասունքներից մեկը 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մարտիրոսված Շիրազ Խաչատրյանինն է։ Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման հետևանքով նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը գտնվում էր Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի և ադրբեջանական դիրքերի միջև ընկած չեզոք գոտում, բայց հարազատները չէին կարողանում դին դուրս բերել։ Ավելի քան մեկ տարի դիմում էին հնարավոր բոլոր պատկան մարմիններին, բայց՝ անօգուտ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
