Եսային երրորդ անգամ է վիրահատվել
![]() 192 Հինգշաբթի, 04 հուլիսի, 2024 թ., 18:18 Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքերի լուրջ վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կինը՝ Նաիրա Սահակյանը, գրում է․ «Այսօր Եսայու երրորդ վիրահատությունն արեցին։ Բժիշկների գնահատմամբ հաջող է անցել։ Ազդրի մաշկից փոխպատվաստել են ձեռքի բաց հատվածներին։ Վիրակապը բացվելու է հինգ օրից։ Հուսով ենք՝ ամեն ինչ հաջող կանցնի և նոր վիրահատությունների կարիք չի զգացվի։ Բժիշկների հոգատարությունը ու պրոֆեսիոնալիզմը մեծ գնահատանքի է արժանի։ Լևոն Արարատի Բաղդասարյանը, Ալեքսանդր Նիկոլայի Կրասնիկովը, Սիրարփի Պողոսյանը, Ալբերտ Առաքելյանը և մյուս բժիշկներն իրենց գործի վարպետներն են։ Շնորհակալ ենք, որ ձգտեցիք անհնարինը հնարավոր դարձնել։ Նաև հրաշալի է տեսնել, որ երիտասարդ բժիշկները ետ չեն մնում փորձառուներից։ Երիտասարդ բժիշկների այս սերունդը շատ մեծ փորձ է հասցրել կուտակել։ Ցավոք սրտի այդ փորձի մի մեծ մաս կուտակվել է պատերազմի ու Արցախի հայաթափման ժամանակ պայթյունի վիրավորներին օգնություն ցուցաբերելու ժամանակ»։ Աղբյուրը` Նաիրա Սահակյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
