Իրանի քաղաքացիներն այսօր Հայաստանում մասնակցեցին ԻԻՀ-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը
![]() 181 Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 23:24 Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանի բարեկամական երկրի քաղաքացիներն այսօր Երևանի և Կապանի երեք ընտրական տարածքներում և երկու շարժական քվեատուփերի միջոցով մասնակցեցին ԻԻՀ-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։ Ընտրական տարածքներ էին ԻԻՀ-ի դեսպանության շենքը, Կապույտ մզկիթը և Կապանում ԻԻՀ հյուպատոսությունը։ Շարժական քվեատուփերով քվեարկեցին Քաջարան-Սիսիան թունելը կառուցող իրանական ընկերության շինարարները, իրանական սպանդանոցի բանվորները և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի իրանցի կալանավորներն ու այլ իրանցիներ։ Քվեարկությանը մասնակցել են նաև մեծ թվով իրանահայեր՝ այդ շարքում ԻԻՀ խորհրդարանի տարբեր գումարման պատգամավորներ՝ Վարդան Վարդանյանը, Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը։ Լուսանկարները՝ Հայաստանում ԻԻՀ-ի դեսպանության կայքէջից»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
