Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում․ «Հրապարակ»

Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում․ «Հրապարակ»
226
Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ., 09:54

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանական էլիտան հուլիսի 13-ին հարսանիքի է։ Ամուսնանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը, ով մինչ պատգամավոր դառնալը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի օգնականն էր։ Հարսանիքը տեղի կունենա «Պրայմ հոլ» ռեստորանում։ Մարիամ Պողոսյանն անցած տարի է նշանվել՝ իշխանական վաղամեռիկ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի օգնականի՝ Ռոման Տերտերյանի հետ: Իշխանական խմբակցությունում անհամբերությամբ սպասում են այս հարսանիքին, որը հաջորդելու է հուլիսի 11-ի արտահերթ նիստին, հնարավոր է նիստը ձգվի մինչև ամսի 12-ը, հոգնատանջ ՔՊ-ականները մի լավ կլիցքաթափվեն հարսանիքին»։

Մանրամասները՝ թերթի համարում։