Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Մարդիկ մի բան են ուզում՝ Նիկոլից ազատվել». Հասմիկ Բաբաջանյան

«Մարդիկ մի բան են ուզում՝ Նիկոլից ազատվել». Հասմիկ Բաբաջանյան
221
Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ., 22:18

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդիկ մի բան են ուզում՝ Նիկոլից ազատվել
Տասնյակ հազարավոր մարդիկ աշխուժանում են միայն այն ժամանակ, երբ Նիկոլի հրաժարականն է պահանջվում։ Նրանց այլ թեմա, այլ զեկուցում, այլ ասելիք շա՜տ քիչ է հետաքրքրում․․․ Մարդիկ հոգնել են Նիկոլի արատների, ստերի, կայացրած անհիմն որոշումների հրապարակումներից, իսկ դա վկայում է, որ բոլորն անգիր գիտեն, թե նա ով է, ինչը ինչից հետո է անում, ինչու է անում, ինչու է ձերբակալում, քրեական հետապնդումների ենթարկում, ինչու իշխանավորները պոկ չեն գալիս նրանից․․․ Ամե՜ն, ամե՜ն ինչ գիտեն։ Նույնիսկ նրա ֆեյքերին են ճանաչում։ Գիտեն, թե հեծանիվ քշելով ինչ է ուզում մարդկանց հասկացնել, կառավարության նիստին «սմետան քննարկելը» , «պիրյաշկի ուտելը» , ի՜նչ է հետապնդում․․․ Նիկոլի գծած «ապագան գիտեն»։ Ամե՜ն, ամե՜ն ինչ տեսնում, «վայելում են»։ Ինչևէ, վերջին տարիներին տեղի ունեցած հանրահավաքներում այնքա՜ն է քննարկվել նիկոլիզմը, որ այդ մասին ճառերն արդեն մարդկանց «հոգին հանում են»։ Աշխուժանում, բռունցքները վեր են բարձրանում այն դեպքում, երբ խոսվում է նրա հեռացման մասին։ Մարդիկ արդեն պատկերացնում են, որ առանց նրան հեռացնելու հնարավոր չէ երկիր փրկել»: