«Բաքվում էլ գիտեն, որ ոչինչ հավերժական չէ». Արա Պողոսյան
![]() 194 Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ., 23:24 Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Ադրբեջանը 2020 թվականից հետո ձգտում է ԹՊԿ-ում (Թյուրքական պետությունների կազմակերպություն) լիդերության և գերիշխող դիրքի։ Բաքվի բռնապետը երեկ հայտարարել է 2 մլն դոլար հավելյալ ներդրման մասին՝ խոսելով կազմակերպության դերի և կշռի բարձրացման անհրաժեշտության մասին։ Ինչ որ իմաստով սա նաև մարտահրավեր է Թուրքիային, որը ձգտում է գլոբալ լիդերության կարգավիճակի հասնել, այդ նպատակով նաև Թյուրքական խորհուրդը նախաձեռնելով և գլոբալ նպատակներ ամրագրելով։ Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել՝ ռեգիոնալ լիդերության միջոցով մեկընդմիշտ լուծել Հայաստանի հարցը, Հայաստանը վերածելով կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման։ Բաքվում էլ գիտեն, որ ոչինչ հավերժական չէ, ոչ հաղթանակը և ոչ էլ նույնիսկ պարտությունը, եթե, իհարկե, կա նպատակ։ Ուստի, Բաքուն փորձում է գնալ իր համար գուցե պրագմատիկ, բայց իրականում մեզ մոտիվացնող ճանապարհով»։ Աղբյուրը` Արա Պողոսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
