«11 հազար ադրբեջանցի արդեն ցուցակագրվել է հայերից դատարկվող Սիսիան վերադառնալու համար». Վարդան Բալյան
![]() 244 Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ., 01:06 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունիսի 21-ին Նախիջևանի Շահբուզի շրջանի Բաթաբաթ զբոսաշրջային գոտում, Սիսիանի սահմանից ոչ շատ հեռու, ի դեպ, կազմակերպվել էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երկրորդ ֆեստիվալ-համագումարը/համաժողովը: Կազմակերպիչները Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչությունն էր, Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և Արևմտյան Ադրբեջանի համայնք անունը կրող, ըստ էության, պետական կազմակերպությունը: Նշենք, որ այս միջոցառումն արդեն երկրորդ անգամ է անցկացվում՝ առաջինը 2023 թվականի նոյեմբերին էր, նույն վայրում: Հրապարակված տեսանյութերում երևում են Արևմտյան Ադրբեջանի 11 շրջանների վրաններ՝ հետաքրքիր թիվ է, կարծում եմ: Մասնակիցները խորհրդանշական քայլերթ-ուխտագնացություն էին կազմակերպել Քոթամ գյուղ, Սալամմալիք երկաթուղային կայարան՝ որպես Զանգեզուրի միջանցքի խորհրդանշական դարպասներ: Սիսիանի բնակչությունը, թերևս, մեծ ոգևորությամբ վերաբերվի այս տեղեկությանը, քանի որ Արևմտյան Ադրբեջան վերադարձի պատրաստվող բազմահազար ադրբեջանցիները Նախիջևանը և Ադրբեջանը կապող Զանգեզուրի միջանցքի հիմնական երթուղին գծել են հենց Սիսիանով: Առևտրի փայլուն հեռանկարներ են բացվում, փաստորեն: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
