Նոր մանրամասներ` Ֆուչիկում տեղի ունեցած արտակարգ միջադեպից
![]() 177 Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ., 19:18 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը՝ Ս․Ս․–ն: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2024 թվականի մարտի 15-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, Ս.Ս.-ն, իր կողմնակիցների՝ Ս.Ա.-ի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, «Nissan Altima» և «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոց-Ֆուչիկի 1-ին նրբանցք խաչմերուկում հանդիպել են «Mersedes-Benz 63AMG», «Mersedes-Benz CLS 550» և «VAZ 21703-110-01» մակնիշների ավտոմեքենաներով տվյալ տարածք ժամանած Ա.Ղ.-ի և վերջինիս՝ դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ: Այնուհետև, շարունակելով զենքի գործադրմամբ խուլիգանական գործողությունները, Ա.Ղ.-ն փորձել է Ս.Ս.-ի ձեռքից վերցնել հրազենը, ինչն ուղեկցվել է անկանոն կրակոցներով: Այդ ընթացքում ինքնությունը չպարզված անձը, իր մոտ ապօրինի կրվող մարտական նռնակով զինված, դեպքի վայրում գտնվող բազմաթիվ անձանց, պատահական անցորդների և հարակից բնակելի շենքերի բնակիչների կյանքի համար վտանգավոր եղանակով, քննության տվյալներով, Ս.Ս.-ին սպանելու դիտավորությամբ, նրա ուղղությամբ նետել է նռնակ, սակայն պայթյունի հետևանքով նշված վայրում գտնվող անձին պատճառվել են բեկորային վնասվածքներ: Նռնակի պայթեցման հետևանքով հավաքված անձինք դիմել են փախուստի, իսկ Ս.Ս.-ի և Ա.Ղ.-ի միջև վիճաբանությունը շարունակվել է արդեն Ֆուչիկի 1 նրբանցքի հատվածում գտնվող ավտոլվացման կետի դիմաց, որտեղ ժամանել են պարեկային ոստիկանության աշխատակիցները։ Ս.Ս.-ն դեպքին մասնակից անձանց հետ դիմել է փախուստի, իսկ հրազենային վիրավորում ստացած Ա.Ղ.-ն դեպքի վայրից տեղափոխվել է հիվանդանոց: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ էին հարուցվել Ս.Ս.-ի և Ս․Ա․-ի նկատմամբ, որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը, և հայտարարվել էր հետախուզում: Վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզման մեջ գտնվող մյուս անձին հայտնաբերելու, միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու, իրավական գնահատական տալու ուղղությամբ։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
