«Գագիկ Խաչատրյանի տան վաճառքից ՀՀ-ին ոչ մի կոպեկ չփոխանցեք». Վարդան Ղուկասյանը՝ ԱՄՆ կառավարությանը

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան այսօրվա եթերում դիմել է ԱՄՆ կառավարությանը, Քալիֆորնիայի նահանգապետին ու դատախազին: «ՀՀ գլխավոր դատախազությունը կամ իշխանությունները դիմել են ձեզ, որպեսզի ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից հետո գումարը կամ մի մասը փոխանցվի ՀՀ-ին: Պարոնա՛յք, ՀՀ կառավարությունը մինչև ականջները թաթախված է կոռուպցիայի ու կաշառակերության, մարդու իրավունքների ոտնահարման մեջ, ՀՀ-ում ամեն օր տեղի են ունենում սպանություններ, որոնց մի մասը կազմակերպվում է իշխանությունների՝ հանձինս ոստիկանության ձեռքով: 6 տարվա մեջ ՀՀ-ում ազատազրկման չի դատապարտվել գեթ մեկ պետական նախկին չինովնիկ՝ ապօրինի ծագման գույքով: Սերժ Սարգսյանը, որին ամբողջ ժողովուրդը մերժեց, արդարացվեց: Քոչարյանը՝ Մարտի 1, Հոկտեմբերի 27, ապօրինի գույք, կաշառք և այլն, արդարացվեց: Պարոնա՛յք, ինչ եմ ուզում ասել ձեզ, ՀՀ-ին Գագիկ Խաչատրյանի տան վաճառքից ոչ մի կոպեկ չփոխանցեք: Նա ՀՀ-ում հարյուր անգամ ավելի շատ գույք ունի, քան ԱՄՆ-ում, քանի՞սն ա բռնագրավված, ո՞ւր ա Գագիկ Խաչատրյանը, ազատության մեջ»,- ասել է Ղուկասյանը:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
326Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
211Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
165Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
57026.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
178723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69822.10.2026, 02:06