«Սրանք հենց այնպես չեն գալիս». Նատալյա Սաղիյանը` Սամանթա Փաուերի այցի մասին

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս կինը՝ Սամանթա Փաուերը, առաջինն էր, որ վազելով եկավ Գորիս արցախցիների զանգվածային տեղահանումից հետո:
Եկավ, կանգնեց մարդկանց դիմաց և ՇԱՏ ԿԱՐՃ խոսելով այն մասին, որ էթնիկ զտումներն անընդունելի են, արագ անցավ փողի թեմային:
Մարդիկ տնավեր, հայրենազուրկ, ողբերգության ճիրաններով անցած կանգնել էին այս տիկնոջ առջև և ապշահար լսում էին, թե ինչպես է նա իրենց վիշտը գնահատում մեկ միլիոն ԱՄՆ դոլարի չափով:
Սա խոստացավ մեկ միլիոն դոլար, որպեսզի արցախցիները հեշտ մոռանան իրենց հայրենիքը:
Ամիսներ անց սա նորից եկել է Հայաստան:
Տիկին Փաուերը, հավանաբար, կեզրափակի ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցերի շարքը:
Ասածս այն է, որ սրանք հենց այնպես չեն գալիս:
Առաջին երկուսն եկան Փաշինյանին սատարելու՝ ցուցարարներին վայրագաբար ջարդելուց առաջ և անմիջապես հետո:
Հաջորդիվ եկան սենատորները՝ ՀՀ ԱԺ զանազան պերսոնաժներին մեծահոգաբար ուսին տպտպացնելու և ժպտալու համար, միաժամանակ, Հայաստանից Ադրբեջանին կոչեր հնչեցնելու: Այդ կոչերը, ի դեպ, ոչ թե ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին էին, այլ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման դեմ զգուշացումներ: Այդ կոչերով ԱՄՆ սենատորները Ադրբեջանին լեգիտիմ առիթ են տալիս Հայաստանի վրա ճնշումը ուժեղացնելու, քանի որ Հայաստանի տարածքից միջամտում են Ադրբեջանի ներքին հարցերին:
Հիմա էլ սա, փողի տիկինը, եկել է վերահաստատելու, որ փող կտա:
Միայն ԱՄՆ-ի պաշտոնյաները կարող են անկեղծորեն մտածել, որ փողը կարող է փոխարինել հայրենիքը: Կարծում եմ, պատճառը այն է, որ այն մայրցամաքը, որտեղ սիրուն և ապահով տեղակայված է ԱՄՆ-ն, ժամանակին եղել է այլ ժողովուրդների հայրենիք, որը նրանց ձեռքից կարմիր ուլունքների դիմաց խլեցին, ում ցեղասպանեցին, հետո ում կարողացան գումարով համոզեցին, մնացածներին էլ ռեզերվացիաներում տեղավորեցին, որպեսզի նվաստացնեն և զրկեն հայրենիքի համար պայքարելու կամքից:
Երեսպաշտության սիմվոլ Սամանթա Փաուերը հիմա Երևանում է: Սպասենք, թե ինչպիսի նոր «կարմիր ուլունքներ» կառաջարկի ՀՀ Կառավարությանը էլ ավելի զիջող դիրքորոշման դիմաց»:

«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
10200:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
9400:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
10400:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
10200:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
143Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
161Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
248Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
157Երեկ, 22:18