«Կեղծ հետազոտողը պատմում է, որ քրիստոնեությունը Ադրբեջանում ավելի վաղ է տարածվել, քան Եվրոպայում»․ փորձագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի քարոզչական «Baku.tv» «Արևմտյան Ադրբեջան» վերնագրով հաղորդումների շարք է սկսել դեռ 2023թ. մարտից։ Այդ հաղորդման շրջանակներում նախագիծ է սկսել՝ «հայոց այբուբենով հնագույն տեքստերը թուրքերեն են» խորագրով։ Մի կեղծ հետազոտող են գտել, ով պատմում է, որ քրիստոնեությունը Ադրբեջանում ավելի վաղ է տարածվել, քան Եվրոպայում։
Քանի՞ հարկանի սուտ կարելի է հորինել։ Այդ հաղորդման մեջ ասվում է, որ իբր Մամիկոնյանները թուրքական ծագում ունեն, իսկ Բագրատունիները՝ հրեական, հայերը նրանց հետ ոչ մի կապ չունեն։
Իհարկե, կարելի է հեգնանքով վերաբերվել այս անհեթեթությանը, բայց երբ համադրում ես նույն Փաշինյանի իրական ու պատմական Հայաստանների մասին կեղծ ու վտանգավոր օրակարգի հետ, հասկանում ես, որ սա հեռուն գնացող քարոզչական թեզ է, որի նպատակն է հարցականի տակ դնել տարածաշրջանում հայոց պետության ու հայ ժողովրդի գոյության իրավունքը։ Իսկ ՀՀ ներկայիս կառավարությունը իր խոսույթով ոչ միայն չի խոչընդոտում, այլև նպաստում է, որ Ադրբեջանը նման կեղծիքներ տարածի։ Վստահեցնում եմ՝ այս ամենը խաղաղության հետ ոչ մի աղերս չունի․․․»:

«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
5901:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
5900:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
5900:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
6500:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
65Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
69Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
98Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
73Երեկ, 22:36