«Արդյո՞ք Բաքվի բռնապետը ներկա կլինի՞ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը». իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան «համեստորեն» լռում է այն մասին, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հատուկ շեշտել է տարածաշրջանում սահմանների փոփոխման անթույլատրելիության իրանական հաստատուն պաշտոնական դիրքորոշումը, որը դիվանագիտական լեզվից «թարգմանաբար» նշանակում է առաջին հերթին, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» (Բաքվի բռնապետն այն կոչում է «Զանգեզուրյան») մերժելի լինելն, ինչին անդրադարձել են իրանական լրատվամիջոցները։
Այս կարևոր հանգամանքը, կարծում եմ՝ հատուկ է բաց թողնվել լրահոսից, քանի որ այն ուղղակի հակասում է նույն այդ քարոզչամեքենայի ուռճացրած այն քարոզչական փուչիկին, ըստ որի Իրանի նախագահն, իբր, էթնիկ ադրբեջանցի է։
Հիմա ամենահետաքրքրականն այն է, թե արդյո՞ք Բաքվի բռնապետը ներկա կլինի՞ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, քանի որ նրա բացակայությունը վերջնականապես կպայթեցնի Բաքվում հորինված քարոզչական առասպելը»։

Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
7300:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
75Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
75Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
139Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
67Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
73Երեկ, 21:24
«Պատմամշակութային շենքերի ու եկեղեցիների համար ճիշտ լուսավորությունը 2700K-3000K տաքության լույսն է». Էդուարդ Հայրումյան
77Երեկ, 21:00
Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու
72Երեկ, 20:54