«Նման բան մենակ 21-րդ դարի տկար ուղեղում կարող էր հասունանալ»․ քաղաքագետ

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»՝ չգոյության։ Սա ասում է ատլետիկ կազմվածքով թթվասերի որակի վերահսկման գլխավոր մասնագետը, ով համատեղությամբ ղեկավարում է նաև երկիրը։
Որպեսզի զբաղեցրած պաշտոնին ոչ հարիր պարզամտությունն ակնառու լինի, բերեմ մեկ օրինակ։ Բագրատունյաց թագավորության սկզբնական շրջանի մասին մեր հիմնական պատկերացումները ստանում ենք 10-րդ դարասկզբի հայ մատենագրության խոշորագույն ներկայացուցիչ Հովհաննես Դրասխանակերտցու երկրից, որը կրում է «Պատմություն Հայոց» անունը։ Այն ընդգրկում է հայ ժողովրդի պատմության ընդարձակ հատվածը՝ առասպելական շրջանից մինչև 924 թ։ Մանրակրկիտ նկարագրված է Բագրատունյաց պետության ձևավորման ու կայացման դժվարին ժամանակաշրջանը։ Ենթադրվում է, որ այն շարադրվել է Վասպուրականի Գագիկ Արծրունու և Բագրատունի Աշոտ Երկրորդի (Երկաթ) խնդրանքով։
Պատկերացնու՞մ եք՝ Անիի ու Վասպուրականի թագավորները կաթողիկոս Դրասխանակերտցուն ասեին՝ արի աշխատությունը վերնագրենք Հայաստանի պատմություն, որպեսզի այն չընկալվի որպես պետության չգոյության պատմություն։ Մի էլ փորձեք։ Նման բան մենակ 21-րդ դարի տկար ուղեղում կարող է հասունանալ, դարաշրջան, որտեղ մարմնի ամեն մի մաս կարելի է մեծացնել ու փոքրացնել, բացի ուղեղից»։

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
3603:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
6702:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
8600:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
78Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
87Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
92Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
97Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
83Երեկ, 21:54