«Աստանայի գագաթնաժողովը կարևոր էր նոր աշխարհակարգը պատկերացնելու իմաստով». Գարիկ Քեռյան
![]() 239 Հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ., 19:30 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շանհայյան համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթնաժողովը կարևոր էր նոր աշխարհակարգը պատկերացնելու իմաստով: Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո էլ, երեք տասնամյակ ձգվող միջազգային հարաբերությունների վերադասավորումները դեռ հնարավորություն չեն տալիս ակադեմիական քաղաքագիտական կենտրոններում վերջնական եզրահանգումներ անելու: 1990-ական թթ. կիրառվող միաբևեռ կամ հետսառըպատերազմյան հասկացությունները դուրս եկան շրջանառությունից, ՌԴ և Չինաստանի գլոբալ նոր դերակատարումների փոփոխության պատճառով: Վ. Պուտինի վարչակարգն, սկսած 2000-ական թվականների սկզբներից նորից սկսեց Արևմուտքի դեմ հակազդելու քաղաքականությունը՝ չնդունելով գունավոր հեղափոխություններով հակառուսական ռեժիմների հաստատման և հետխորհրդային տարածքում ծավալվելու՝ Բրյուսել-Վաշինգթոն առանցքի ռազմավարությունը: Չինաստանի նման հսկան պարզ է, որ նույնպես չէր կարող հանդուրժել միաբևեռայնությունը: Դրանից հետո որոշ մասնագետներ շրջանառության մեջ դրեցին Բազմաբևեռ աշխարհակարգ միաբևեռայնությամբ թեզը, որի նպատակը ամեն դեպքում, ԱՄՆ-ի՝ որպես միակ գերտերության կարգավիճակի ամրագրումն է: Սակայն պատերազմը Ուկրաինայում, Շանհայյան կազմակերպության և ԲՐԻԿՍ միավորման ընդլայնումը հուշում են, որ միջազգային կարգը կրկին ստանում է երկբևեռայնության երանգներ, որի արտահայտությունն էր Աստանայի գագաթնաժողովը: Առայժմ երևում է մի բևեռում հավաքական Արևմուտքը/ՆԱՏՕ-ն և նրանց ազդեցության ոլորտում գտնվող երկրները (Ճապոնիա, Հարավային Կորեա և այլն), մյուս բևեռում ՌԴ, Չինաստան, Իրան, ԿԺԴՀ, Հետխորհրդային կենտրոնասիական պետություններ և նրանց հետ համագործակցային ձևաչափով Հնդկաստան: Ինչպես երևում է, երկու բևեռներն էլ բազմահարկ են և իրենց ներսում նույնպես ունեն ուժային բաղադրիչներ, իրենց առանձնահատուկ գլոբալ և ռեգիոնալ շահերով և պահանջներով, որոնք հաճախ չեն համընկնում: Չեմ կարող ասել՝ այս միջազգային կարգը կլինի երկարակյաց, թե նորից կենթարկվի նոր փոփոխությունների «երրորդ աշխարհամարտի» ավարտից հետո, բայց համաշխարհային ուժային կենտրոնների ներկա իրավիճակը բնութագրելու համար առաջարկում եմ «բազմակողմ երկբևեռայնությամբ աշխարհակարգ» եզրույթը»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
