Անհայտ անձը մի քանի օր հեղուկանման զանգված է լցրել սոսիների տակ

Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, օրեր առաջ քաղաքացիները նկատել են, թե ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Գործողությունները կատարվել են մի քանի օրերի ընթացքում՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո:
Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում» ՝ ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին:
Բացի այդ տեղեկացնում և հորդորում է քաղաքացիներին՝ լինել ուշադիր, ՀՈԱԿ-ի աշխատակիցները կրում են կանաչ գույնով հատուկ համազգեստ, իսկ նման դեպքեր նկատելիս՝ անհապաղ դիմել համապատասխան մարմիններին:
Նշենք, որ այս տարի սա միակ նման դեպքը չէ: Քաղաքի կենտրոնում նախորդ տարի տնկված սոսիների չորացման դեպքից հետո ՀՈԱԿ-ը հողանմուշն ուղարկել էր հողագիտության ինստիտուտ: Իրականացված լաբորատոր հետազոտությունները ցույց էին տվել, որ նմուշում հայտնաբերված ազոտի և աղերի քանակությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանված նորման, ինչը հանգեցնում է արմատային համակարգի այրման ու ոչնչացման, որն էլ բերում է ծառի չորացման:
Ի դեպ, նույն տարածքի առողջ ծառերի հողանմուշներում ոչինչի չի հայտնաբերվել, ինչը հուշում է, որ նորատունկ սոսիները չորացումը եղել է արտաքին միջամտության պատճառով»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
152520.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
87118.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
95216.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107413.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124910.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
136107.10.2026, 01:06