«Մի օր կբացվեն ԱԱԾ-ի արխիվները և հայ հասարակությունը կիմանա` դա ինչ էր». Արգիշտի Կիվիրյան
![]() 228 Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 01:12 Նիկոլը փորձում է տասներորդական հարցերով պարզապես զբաղեցնել հասարակությանը, որ մարդիկ չհասկանան՝ ինչ վիճակում են գտնվում: Պատկերացրեք՝ ունեք մի խարխլվող քանդվող տուն և այդ վիճակում տան գլխավորը կանչում է բոլորին ու ասում՝ եկեք պատերը ոչ թե ներկենք, այլ պաստառապատենք, որ չերևա, «Հ2»-ի եթերում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: «Այս գործում ինքը հմտացած է, որովհետև եղել է դեղին մամուլի խմբագիր»,- հավելեց Կիվիրյանը: Ըստ նրա, Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր չէ: Հնարավոր է, եթե իշխանության եկած մարդը իշխանություն էր արդեն իսկ նախքան ընտրությունները: Անդրադառնալով ՊՊԾ գնդի մասին հարցին՝ նա պատասխանեց. «Մի օր կբացվեն ԱԱԾ-ի արխիվները և հայ հասարակությունը կիմանա՝ դա ինչ էր, որտեղից էր ուղղորդված»: Խոսելով թավշա հեղափոխությունների մասին, նա նկատեց, որ դրանց քավորն Արևմուտքն է, որն էլ ընտրում է իրեն հարմար մեկին և գործող իշխանություններին ստիպում՝ իշխանությունը սկուտեղի վրա հանձնել նրան: «Ժողովուրդը այս պարագաներում միայն կարող է լինել կամ չլինել մասովկա»,- ասաց Կիվիրյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
