Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Մուրադ Փափազյանը պարգևատրվել է Ֆրանսիայի ազգային շքանշանով

Մուրադ Փափազյանը պարգևատրվել է Ֆրանսիայի ազգային շքանշանով
236
Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 14:18

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը պարգևատրվել է Ֆրանսիայի «Պատվո կարգ» ազգային շքանշանով: Այս մասին ասվում է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ հուլիսի 9-ի հրամանագրում։

Այս շքանշանը, որի հեղինակն է Նապոլեոն Բոնապարտը, շնորհվել է 1802թ. մայիսի 9-ից ի վեր՝ Ֆրանսիային հատկանշական ծառայություններ մատուցած զինվորական և քաղաքացիական անձանց: Մինչ օրս այդ շքանշանին արժանացել է շուրջ 1 մլն մարդ։