«Ատրպատականցիներն «սփյուռքյան ադրբեջանցիներ» չեն». իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում շատերը չգիտեն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ նաև քարոզչական ճակատում պայքարող և իրենց հայրենիք Իրանի շահերն առաջ մղող իրանցի մասնագետների և փորձագետների մի երևելի հատված կազմում են հենց ատրպատականցիները, որոնց մայրենի լեզուն ատրպատականյան թյուրքերենն է։
Սա, միգուցե, շատ տարօրինակ կարող է թվալ, որովհետև մեզնում Իրանի ընկալումն աղճատված է ադրբեջանական (հիմնականում ռուսալեզու), ռուսական և արևմտյան լրատվական և քարոզչական հոսքերի՝ առանց քննադատական մոտեցման կլանելու հետևանքով մի կողմից, իսկ մյուսից՝ Իրանի հանդեպ մեր ավանդական դիտանկյունով, ըստ որի՝ Իրանը միայն պարսիկների պետությունն է՝ Պարսկաստան է։
Մինչդեռ, որքան էլ պարադոքսալ թվա, արդեն առնվազն Սեֆյան ժամանակներից Իրանի կայսերական պետականությունը պարսիկների և այդ երկիրը բնակեցնող այլ էթնիկական միավորների հետ ջանք ու եռանդ, իսկ հաճախ նաև կյանք չխնայելով կերտում էին նաև ատրպատականցիները։
Ըստ այդմ, ատրպատականցիներն իրենց ամբողջության մեջ ինչ-որ «սփյուռքյան ադրբեջանցիներ» չեն, ինչպես հաճախ փորձ է կատարվում ներկայացնել հատկապես Բաքվի քարոզչամիջոցներում, այլ լիարժեք իրանցիներ են, որոնց ազգային դյուցազներգությունը «Շահնամեն» է, որոնց համար Իրանի պետական և քաղաքակրթական լեզու պարսկերենընմ նույնքան թանկ է, որքան իրենց մայրենի ատրպատականյան թյուրքերենը և որոնց տեսանկյունից Ադրբեջանը նույնքան թշնամական պետություն է, որքան Իրանի այլ թշնամիները»։

«Նոր Նորքի առաջին զանգվածում ծորակից պղտոր ջուր է հոսում»․ Մարինկա Մկրտչյան
4915:18
«Բերման է ենթարկվել, այնուհետև ազատ արձակվել իշխանական բլոգերը»․ Սյուզի Բադոյան
6715:00
Բարսելոնայում ակտիվիստները վրաններ են տեղադրել (տեսանյութ)
8914:36
«ՀայաՔվե»-ն դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին
6413:30
«Սրա բառամթերքը լսեք ու պահվածքին նայեք»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
9012:00
Աշխատանքների ընթացքում հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով
7911:30
«Չինաստանը Բաքվի համար զենքի ձեռքբերման ամենաակտիվ ուղղություններից մեկն է»․ Դավիթ Գալստյան
8411:06
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ժամանակ 440 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
19710:12