«Վերահսկողության բացակայությունն ունենում է ողբերգական հետևանքներ»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համատարած վերահսկողության բացակայությունը բերում է քաոսի, որը ունենում է ողբերգական հետևանքներ...»։
Հիշեցնենք՝ ավելիի վաղ Գ․ Շամշյանը հայտնել էր, որ մայիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ «կոմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 69-ամյա Լուսնթագ Բ-ն է: Նրա դուստրը հայտնել է, որ մայրը մայիսի 30-ին «Էվա Մեդ» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության է ենթարկվել բժիշկ՝ Ուզբեկստանի քաղաքացի 30-ամյա Ռաֆայել Առուշանովի կողմից, ում ասելով վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, սակայն վերջինի մոտ արձանագրվել է սրտի կանգ, ինչը կանխվել է իրենց կողմից ու չարթնանալու կապակցությամբ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 18-ին մահացել է և հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջինի կրծքավանդակը կոտրվել է սրտի կանգը վերականգնելու ժամանակ: Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ իր կարծիքով մայրը մահացել է բժշկի կողմից մասնագիտական անփութության և անգործության հետևանքով:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
37217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
77612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
87610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
101407.09.2026, 09:24